Վիտամիններ և միներալներ
Սխտորի գաղտնիքները (գերմանիում)
Սխտորի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան: Բույսի բուժիչ ազդեցության ոլորտը շատ լայն է, հայտնի են հարյուրավոր բարադրատոմսեր, որոնց մի մասը հրապարակվել է «Մոգական բուժարարներ» մատենաշարի թիվ 1 «Սոխը եւ սխտորը՝ որպես դեղամիջոց» գրքույկում, որի վերջին օրինակները դեռ կան վաճառքում: Սխտորի սոխուկն ու տերեւը հարուստ են միկրո- եւ մակրոտարրերով: Ստորեւ ներկայացված են դրանց չափաքանակները 100 գ հումքի մեջ ու, նաեւ, թե որքան է բավարարում մարդու օրվա պահանջարկը (%): Տվյալները վերցված են Скурихин И.М., Тутельян В.А. «Таблицы химического состава и колорийности российских продуктов питания», Справочник, М. 2007г. գրքից եւ այլ սկզբնաղբյուրներից:
| ՍՈԽՈՒԿ | ՏԵՐԵՎ |
| Ծծումբ՝ 50 - 373 մգ, 23 %: | 162 մգ, 15.6 %: |
| Ֆոսֆոր՝ 153 մգ, 19 %: | 199 մգ, 24.9 %: |
| Կալցիում՝ 181 մգ, 18 %: | 134 մգ, 12.2%: |
| Կալիում՝ 401 մգ, 16 % | 774 մգ, 31% : |
| Մագնեզիում՝ 25 մգ, 6 % : | 82 մգ, 20.5% : |
| Սիլիցում՝ 2.6 մգ , 8.5 %: | 13 մգ, 43.3 %: |
| Նատրիում՝ 17 մգ, 1% : | 137 մգ , 10.5 %: |
| Քլոր՝ 30 մգ, 1.3 %: | 141.6 մգ, 6.2%: |
| Գերմանիում՝ 3.26 մգ, 815 % : | 512 մկգ, 129.5% : |
| Մանգանեղ՝ 1.67 մգ, 84% : | 1.8 մգ, 89 %: |
| Կոբալտ՝ 7.9 մկգ, 80 %: | 10.1 մկգ, 101.0 %: |
| Քրոմ՝ 40 մկգ, 80 %: | 51.9 մկգ, 103.8 % : |
| Մոլիբդեն՝ 70 մկգ, 71 %: | 74.4 մկգ, 106.3 %: |
| Ռուբիդիում՝ 63 մկգ, 63 %: | 96.3 մկգ, 96.3 %: |
| Բոր՝ 31.2 մկգ, 44.6%: | 289 մկգ, 56.6 %: |
| Սելեն՝ 14.2 մկգ, 26 %: | 19.1 մկգ, 19.4 %: |
| Նիկել՝ 17 մկգ, 11 %: | 14.5 մկգ, 9.7 %: |
| Վանադիում՝ 4 մկգ, 10 % : | 30.2 մկգ, 75.5 %: |
| Ցինկ՝ 1.16 մգ, 10 % : | 2.025 մգ, 16.9 %: |
| Երկաթ՝ 1.7 մգ, 9 %: | 2.3 մգ, 15.3 %: |
| Յոդ՝ 17 մկգ, 8.7 % : | 14.5 մկգ, 9.7 %: |
| Լիտիում՝ 3 մկգ, 3 %: | 8.2 մկգ, 8.2 %: |
| Ստրոնցիում՝ 0 % : | 61 մկգ, 7.6 %: |
ԳԵՐՄԱՆԻՈՒՄ
Մարդուն անհրաժեշտ է օրական 0.4-1.5 մգ գերմանիում: Այս միկրոտարրը հեշտությամբ է յուրացվում ու գրեթե հավասարապես տեղաբաշխվում է ներ-եւ միջբջջային ծավալներում: Այդ հանգամանքը վկայում է, որ գերմանիումն ունի համակարգային նշանակություն:
- Դանդաղեցնում է էլեկտրոնների շարժումը նյարդային բջիջներում, որի շնորհիվ նվազում է ցավը:
- Նպաստում է թթվածնի տարածմանն օրգանիզմում, վերահսկում է հեմոգլոբինի քանակը էրիթտրոցիտներում, կանխարգելում է արյան թթվածնային «քաղցի» (հիպոքսիա) առաջացումը:
- Ունի ճնշող ազդեցություն մի շարք միկրոբների վրա, խթանում է իմունային համակարգն ուժեղացնող մակրոֆագների ակտիվացմանը:
- Խթանում է ինտերֆերոն կոչվող նյութի գոյացմանը, որը ճնշում է օրգանիզմ ներթափանցած սնկերի, վարակների ու բակտերիաների բազմացումը:
- Շրջափակում է «էլեկտրոններ փնտրող» ազատ ռադիկալների շարժումը. գերմանիումը հզոր հակաօքսիդանտ է:
- Չեզոքացնում է ուռուցքների վրա գտնվող բացասական լիցքերը, դանդաղեցնում է ուռուցքների աճը:
- Գերմանիումը նպաստում է արյան, ավշի ու օրգանիզմի այլ հեղուկ միջավայրերի թթվա-հիմնային հավասարակշռության պահպանմանը:
- Գերմանիումն անհրաժեշտ է ոսկրերի կառուցվածքային ամբողջականությունը պահպանելու համար, որի պակասի դեպքում կարող է առաջանալ օստեոպորոզ՝ ոսկրերի հյուսվածքների փխրունություն:
- Գերմանիումը նպաստում է սելենի յուրացմանն (տես, Med. Practic,«Մակրոտարրերն արեւածաղկում», հեղինակ՝ Ջ. Ս. ) ու՝ հակառակը:
- Իրոք, կարեւորված է գերմանիումի դերը: Այս միկրոտարրը կարծես հեռակառավարման վահանակի դեր է կատարում՝ ղեկավարում է էլեկտրական լիցքերի ընթացքն ու վերաբաշխումն օրգանիզմում:
- Հայտնի է նաեւ, որ գերմանիումը մեծ կիրառում ունի էլեկտրոնային սարքերում:
- Սխտորի չարաշահումը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, լյարդի ու երիկամների ֆունկցիայի խանգարում:
20.11.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ